Կկայանա՞ արդյոք վերջին քառօրյան

Այսօր առավոտյան պետք է կայանա արդեն իսկ արձակված Ազգային ժողովի վերջին քառօրյան: Ճիշտ է՝ խորհրդարանը օրենքի ուժով արձակված է, սակայն այն իր լիազորությունները կավարտի միայն նոր խորհրդարանի առաջին նիստի օրը: Այնպես որ. ըստ օրենքի, այս քառօրյան էլ պետք է կայանա: Սակայն հաշվի առնելով նախորդ քառօրյայի ժամանակ ստեղծված վիճակը, ինչպես նաև նախորդ տարիներին ընտրարշավների ժամանակ ձախողված քառօրյաների փորձը, ենթադրելի է, որ այս քառօրյան ևս չի կայանա: Սակայն այստեղ մի «փոքրիկ» նրբություն կա. բանն այն է, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ միջնորդություններ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր,  բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի (Բուլկի Արամ) նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու վերաբերյալ: Այնպես որ, հարցը օրենքի ուժով մեխանիկորեն կընդգրկվի քառօրյա նիստերի օրակարգ: Մեր տեղեկություններով, երեկ ողջ օրը իշխանությունները փորձել են մոբիլիզացնել բոլոր ուժերը, որպեսզի գոնե այս հարցի քննարկման համար հնարավոր լինի մեկ օրով քվորում ապահովել, չնայած որ պատգամավորների բավական պատկառելի մասը զբաղված է քարոզարշավով:

Ի դեպ, հավելենք, որ Հայաստանի Ազգային ժողովի խորհրդի՝ դեկտեմբերի 3–ին նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով:

loading...
Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ դեսպան Կոպիրկինին Մարդիկ, ովքեր ասում էին, որ մենք ունենք զրո ձայն, այսօր համոզվեցին. Էդուարդ Շարմազանով Կարո Փայլանը շնորհավորել է Փաշինյանին Թաիլանդի թագավորը գլխավորել Է ձմեռային տոնավաճառի բացմանը նվիրված հեծանվավազքը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը Ռոնալդուն` Մեսիին գերազանցելու ու «Ոսկե գնդակին» արժանի լինելու մասին Տիգրան Մուկուչյանը դեռ չի հայտնում ԱԺ առաջին նիստի օրն ու պատգամավորների թիվը Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծվում ԵԱՏՄ նախագահության ճիշտ կիրառման դեպքում Արմեն Սարգսյանի ուղերձը Ազգային ժողովի ընտրությունների առթիվ ԿԸՀ-ն դեռ չի հաշվարկել, թե որ ուժը որքան մանդատ կունենա խորհրդարանում Խոշոր վթար Արարատի մարզում․ 23-ամյա վարորդը բախվել է բնակելի տան պատին, պատը փլվել է Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը Իմ քայլը դաշինքի ռեյտինգայինների հավաքած ձայները. Առաջատարը Սասուն Միքայելյանն է Ցեղասպանությունը որպես հանցագործություն չի վերացել միջազգային քննարկումների օրակարգից. Զոհրաբ Մնացականյան Խորհրդարանական ընտրությունների կոպիտ խախտումները. «Ականատես» դիտորդական առաքելություն Կարեն Քոչարյանի համոզմամբ, ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող հանգամանքներ չկան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Սաուդյան Արաբիան Խաշոգջիի գործի շրջանակում իր հպատակներին Թուրքիային չի հանձնի Յոահիմ Լյովը ցանկանում է ուժերը փորձել ակումբային ֆուտբոլում
website by Sargssyan