Զոհրաբ Մնացականյանը Ֆեդերիկա Մոգերինիի հետ քննարկել է Հայաստան- ԵՄ օրակարգը

Դեկտեմբերի 4-ին Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։

ԱԳՆ ղեկավարը և ԵՄ Բարձր ներկայացուցիչը քննարկեցին Հայաստան-Եվրոպական միություն օրակարգի մի շարք հարցեր: Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանի նոր կառավարությունը մշտապես ի ցույց է դրել իր հանձնառությունը և քաղաքական կամքը՝ արդյունավետորեն կիրարկելու ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և գործնական քայլեր է կատարել այս ուղղությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից, այդ առնչությամբ զրուցակիցները կարևորեցին հունիսին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի և նոյեմբերին Երևանում ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի անդրանիկ նիստերի անցկացումը, որոնք հնարավորություն ընձեռեցին Համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի շուրջ համապարփակ քննարկումներ ծավալելու համար: ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի հաջորդ նիստին ընդառաջ կարևորվեց ոլորտային և փորձագիտական մակարդակի հանդիպումների անցկացումը:

Հանդիպման ընթացքում Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Արևելյան գործընկերության տասնամյակը լավ հնարավորություն է գնահատելու մինչ օրս գործընկերության շրջանակներում արձանագրված ձեռքբերումները և ուրվագծելու զարգացման հեռանկարները։

ԱԳ նախարարի պաշտոնակատարը ներկայացրեց Հայաստանի կառավարության՝ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա բարեփոխումների իրականացման ուղղությամբ գրանցած ձեռքբերումները։ Անդրադառնալով Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ վստահելի և արդար ընտրությունների անցկացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է։ Որպես Հայաստանի զարգացման օրակարգի հիմնասյուներ՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը, ի թիվս այլոց, առանձնացրեց բարձր տեխնոլոգիաների և նորարարության, ստեղծագործ կրթության ոլորտները:

ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաց Մնացականյանը ԵՄ պաշտոնյային տեղեկացրեց ԼՂ խաղաղ գործընթացի շուրջ վերջին զարգացումները և վերահաստատեց Հայաստանի՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման հանձնառությունը։

Զրուցակիցներն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի, մտքեր փոխանակեցին Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ:

loading...
Աշխարհի ակումբային առաջնության բոլոր մասնակիցները Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ դեսպան Կոպիրկինին Մարդիկ, ովքեր ասում էին, որ մենք ունենք զրո ձայն, այսօր համոզվեցին. Էդուարդ Շարմազանով Կարո Փայլանը շնորհավորել է Փաշինյանին Թաիլանդի թագավորը գլխավորել Է ձմեռային տոնավաճառի բացմանը նվիրված հեծանվավազքը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը Ռոնալդուն` Մեսիին գերազանցելու ու «Ոսկե գնդակին» արժանի լինելու մասին Տիգրան Մուկուչյանը դեռ չի հայտնում ԱԺ առաջին նիստի օրն ու պատգամավորների թիվը Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծվում ԵԱՏՄ նախագահության ճիշտ կիրառման դեպքում Արմեն Սարգսյանի ուղերձը Ազգային ժողովի ընտրությունների առթիվ ԿԸՀ-ն դեռ չի հաշվարկել, թե որ ուժը որքան մանդատ կունենա խորհրդարանում Խոշոր վթար Արարատի մարզում․ 23-ամյա վարորդը բախվել է բնակելի տան պատին, պատը փլվել է Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը Իմ քայլը դաշինքի ռեյտինգայինների հավաքած ձայները. Առաջատարը Սասուն Միքայելյանն է Ցեղասպանությունը որպես հանցագործություն չի վերացել միջազգային քննարկումների օրակարգից. Զոհրաբ Մնացականյան Խորհրդարանական ընտրությունների կոպիտ խախտումները. «Ականատես» դիտորդական առաքելություն Կարեն Քոչարյանի համոզմամբ, ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող հանգամանքներ չկան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Սաուդյան Արաբիան Խաշոգջիի գործի շրջանակում իր հպատակներին Թուրքիային չի հանձնի
website by Sargssyan