Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը բարձր են գնահատել Ասիական զարգացման բանկի և Երևան համայնքի միջև համագործակցությունը՝ գոհունակությամբ նշելով դրա հագեցած օրակարգը:

Ինչպես տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանից, Շեյն Ռոզենթալը նկատել է, որ ԱԶԲ-ը, ֆինանսական կառույց լինելուց բացի, նաև նպաստում է ժամանակակից քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանը, «կանաչ» տնտեսության և նորարար տեխնոլոգիաների ներդրմանը միտված ծրագրերի իրագործմանը: Ներկայումս, մասնավորապես, ԱԶԲ ֆինանսավորմամբ Երևանի տարածքում իրականացվում է բազմատրանշ ծրագիր, որի նպատակն է մայրաքաղաքի արևմտյան հատվածն ապահովել շրջանցիկ ճանապարհով:

Քաղաքապետ Հայկ Մարությանը կարևորել է ԱԶԲ մասնակցությունը Երևանի ենթակառուցվածքների զարգացման գործում՝ նշելով, որ շրջանցիկ ճանապարհների կառուցումը մեծապես կնպաստի քաղաքի առանցքային խնդիրներից մեկի՝ տրանսպորտային բեռնաթափման խնդրի լուծմանը: Միևնույն ժամանակ քաղաքապետ Մարությանը շեշտել է, որ բացի այլընտրանքային ճանապարհների կառուցումից, անհրաժեշտ է նաև արմատապես բարեփոխել հանրային տրանսպորտի համակարգը, ինչպես նաև մշակել կայանատեղիների կարգավորման նոր մոտեցումներ: Քաղաքապետը նշել է, որ տրանսպորտային բարեփոխումները քաղաքային գործող իշխանության ամենաառաջնային գերակայություններից են, որի լուծման համար պետք է ներգրավել ինչպես մասնավոր, համայնքային ու պետական միջոցներ, այնպես էլ համագործակցել միջազգային կառույցների հետ:

ԱԶԲ  գրասենյակի տնօրենը պատրաստակամություն է հայտնել գործնականում քննարկելու Երևանի տրանսպորտի համակարգի բարեփոխման ընթացքում քաղաքին տեխնիկական, խորհրդատվական և ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցը:

loading...
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Բակո Սահակյանին՝ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Մեյը չեղարկեց քվեարկությունը խորհրդարանում Brexit-ի պայմանների համաձայնագրի շուրջ. Bloomberg Թող Աստված ամուր պահի ու պահպանի մեր հայրենիքը. Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել ՀՀ նախագահին Աշխարհի ակումբային առաջնության բոլոր մասնակիցները Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ դեսպան Կոպիրկինին Մարդիկ, ովքեր ասում էին, որ մենք ունենք զրո ձայն, այսօր համոզվեցին. Էդուարդ Շարմազանով Կարո Փայլանը շնորհավորել է Փաշինյանին Թաիլանդի թագավորը գլխավորել Է ձմեռային տոնավաճառի բացմանը նվիրված հեծանվավազքը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը Ռոնալդուն` Մեսիին գերազանցելու ու «Ոսկե գնդակին» արժանի լինելու մասին Տիգրան Մուկուչյանը դեռ չի հայտնում ԱԺ առաջին նիստի օրն ու պատգամավորների թիվը Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծվում ԵԱՏՄ նախագահության ճիշտ կիրառման դեպքում Արմեն Սարգսյանի ուղերձը Ազգային ժողովի ընտրությունների առթիվ ԿԸՀ-ն դեռ չի հաշվարկել, թե որ ուժը որքան մանդատ կունենա խորհրդարանում Խոշոր վթար Արարատի մարզում․ 23-ամյա վարորդը բախվել է բնակելի տան պատին, պատը փլվել է Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը Իմ քայլը դաշինքի ռեյտինգայինների հավաքած ձայները. Առաջատարը Սասուն Միքայելյանն է Ցեղասպանությունը որպես հանցագործություն չի վերացել միջազգային քննարկումների օրակարգից. Զոհրաբ Մնացականյան
website by Sargssyan