Սուրեն Սահակյանը իր երեխայի համար կառուցվող երկրում հին քաղաքական ուժերին որևէ կերպ չի տեսնում

«Քաղաքացու որոշում» կուսակցության  ցուցակի առաջին համար Սուրեն Սահակյանը իր երեխայի համար կառուցվող ապագա երկրում  հին քաղաքական ուժերին որևէ կերպ չի տեսնում:

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում,  դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին համարների բանավեճի ընթացքում նշեց  «Քաղաքացու որոշում» կուսակցության  ցուցակի առաջին համար Սուրեն Սահակյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Այստեղ ներկա կոալիցիոն և կիսակոալիցիոն հին ուժերի հետ որևէ խոսալու բան չկա: Չկա մի պարզ պատճառով, քանի որ նրանք ապականել են մեր երկիրը, վերացրել են արդարադատությունը, ջնջել են բարու ու չարի սահմանները, հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել են իրենց երկրում ապրելու և իրենց կյանքը տնօրինելու իրավունքից:

Նրանց կառավարման տարիներին անձամբ ես իրավունքներս իրացնելու համար բազմիցս հայտնվել եմ ոստիկանության բաժիններում  և դատարաններում, իսկ քանիսն են լռեցվել, ծեծվել և հայտնվել ճաղերի հետևում: Նրանք աղճատել են հանրային բոլոր հարաբերությունները, քաղաքացուն սարքել են բարեգործության, ընտրակաշառքի սպասող իրավազուրկ օբյեկտի: Ես իմ, իմ երեխայի համար կառուցվող ապագա երկրում նրանց որևէ կերպ չեմ տեսնում»,- ասաց Սահակյանը:

loading...
Աշխարհի ակումբային առաջնության բոլոր մասնակիցները Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ դեսպան Կոպիրկինին Մարդիկ, ովքեր ասում էին, որ մենք ունենք զրո ձայն, այսօր համոզվեցին. Էդուարդ Շարմազանով Կարո Փայլանը շնորհավորել է Փաշինյանին Թաիլանդի թագավորը գլխավորել Է ձմեռային տոնավաճառի բացմանը նվիրված հեծանվավազքը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը Ռոնալդուն` Մեսիին գերազանցելու ու «Ոսկե գնդակին» արժանի լինելու մասին Տիգրան Մուկուչյանը դեռ չի հայտնում ԱԺ առաջին նիստի օրն ու պատգամավորների թիվը Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծվում ԵԱՏՄ նախագահության ճիշտ կիրառման դեպքում Արմեն Սարգսյանի ուղերձը Ազգային ժողովի ընտրությունների առթիվ ԿԸՀ-ն դեռ չի հաշվարկել, թե որ ուժը որքան մանդատ կունենա խորհրդարանում Խոշոր վթար Արարատի մարզում․ 23-ամյա վարորդը բախվել է բնակելի տան պատին, պատը փլվել է Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը Իմ քայլը դաշինքի ռեյտինգայինների հավաքած ձայները. Առաջատարը Սասուն Միքայելյանն է Ցեղասպանությունը որպես հանցագործություն չի վերացել միջազգային քննարկումների օրակարգից. Զոհրաբ Մնացականյան Խորհրդարանական ընտրությունների կոպիտ խախտումները. «Ականատես» դիտորդական առաքելություն Կարեն Քոչարյանի համոզմամբ, ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող հանգամանքներ չկան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Սաուդյան Արաբիան Խաշոգջիի գործի շրջանակում իր հպատակներին Թուրքիային չի հանձնի
website by Sargssyan